[Armenian] 1st of May statement of the ICL

ՄԿԼ ՄԱՅԻՍԻ ՄԵԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք

Մայիսի մեկ 2023թ․

ՎԱՅՐ ԻՄՊԵՐԻԱԼԻԶՄԸ

ԿԵՑՑԵ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԼԻԳԱՆ

Սով։ Ամենատարած թշվառություն ու աղքատություն։ Պատերազմ ու թալան։ Ուժգին գրաքննություն ու ռեպրեսիա նրանց դեմ ովքեր համարձակվում են ըմբոստանալ։ Բարոյական և ինտելեկտուալ այլասերում, անկում և փտածություն։ Շրջակա միջավայրի ոչնչացում։ Մահացող իմպերիալիստական աշխարհամակարգի բերած չարիքների թիվը անհամար է, քանի որ այն ամբողջովին հետադիմական է։ Այս համակարգը մարդկության առաջընթացի հետ անհամատեղելի է, այն հասել է իր վերջին, այն պետք է ավլել և դուրս շպրտել, իր հոտած դիակը պետք է զինված հեղափոխության հզոր խարույկով մոխրացնել որպեսզի այդ ժանտախտը երբեք չվերադառնա տանջել Երկիրը։ Եվ այդպես էլ կլինի։

Իմպերիալիստները գտնվում են խորը ընհանուր ճգնաժամի մեջ և փորձում են իրենց խեղդվելը հետաձգել բանվոր դասկարգին և Ժողովրդին ավելի շատ շահագործելով և ճնշելով, շարունակելով ավարի՝ ճնշված ազգերի, վերաբաշխումը, պատրաստելով իմպերիալիստական պատերազմը առանց դեռ սկսելու այն։ Կարմիր դիմակի ետևը թաքնված մասսաներին շեղելու և շփոթություն սերմանելու վրա աշխատող օպորտունիզմն ու ռեվիզիոնիզմը և «Երկաթյա բռունցքով» ճգնաժամը լուծել խոստացող գերռեակցիոներական ու ֆաշիստական կուսակցությունների ու կառավարությունների աճը իմպերիալիստական կարգի խորը քաղաքական ճգնաժամի դրսևորումն են։ Աշխարհի իրավիճակը բարդ է, բոլոր հիմնավոր հակասությունները սրանում են, հատկապես իմպերիալիզմի և ճնշված ժողովուրդների և ազգությունների միջև հակասությունը։ Քաոսը աճում է օրեց օր, մեծ խառնաշփոթ կա։ Ասիայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում՝ հեղափոխական փոթորիկի կենտրոններում, և նաև Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում մասսաները կռվում և դիմադրում իրենց իրավունքների պաշտպանության համար, իրենց հողերի համար և հետադիմական որոշումների դեմ թեժ պայքարում։ Նրանք տապալում են կառավարություններ և դիմակայում են այն դաժան ռեպրեսիային որը թափում է իրենց առատ արյունը։ Իրավիճակը հոյակապ է, իսկ հեռանկարը՝ փայլուն։ Քաոսից ու խառնաշփոթից նոր մեծ կարգ կծագի։ Դեմոկրատական և սոցիալիստական հեղափոխություններում միջազգային պրոլետարիատը կառաջնորդի ճնշված ժողովուրդներին և ազգերին հաստատելով պրոլետարիատի դիկտատուրան ողջ երկրագնդի վրա։ Մշակութային հեղափոխություններով, մուրճ ու մանգաղով բոցավառ կարմիր դրոշների տակ մենք կքայլենք դեպի մեր վերջնական նպատակը՝ անդասակարգ հասարակությունը, առանց պետությունների և բանակների, որտեղ չկա ճնշում և շահագործում, կոմունիզմը:

Մեր հիմնադիրները՝ Մարքսն ու Էնգելսը, մեզ սովորեցրել են, որ իշխանության համար պայքարում կազմակերպությունը ամենակարևոր զենքն է։ Այդ իսկ պատճառով նրանք հիմնեցին Կոմունիստական կուսակցությունը՝ պրոլետարիատի քաղաքական կուսակցությունը, որի նպատակն է նվաճել իշխանությունը հեղափոխական բռնության միջոցով՝ դասակարգին տանելով կոմունիզմի ճանապարհով։ Լենինը մեզ տվեց նոր տիպի կուսակցությունը՝ կազմակերպված ավանգարդը, տիրակալ դասակարգերի բոլոր կուսակցություններից «առանձին և իրենց դեմ» կուսակցության հիմնադիրների պահանջները ձևավորելով նա ստեղծեց պրոլետարական պատերազմի մեքենա։ Նախագահ Մաոն մեզ տվեց վարպետական հասկացում հեղափոխության գործիքների՝ Կոմունիստական կուսակցության, իր բացարձակ ղեկավարության տակ գտնվող հեղափոխական ժողովրդական բանակի և վերջապես բանվոր-գյուղացիական դաշինքի վրա հիմնված, պրոլետարիատի հեգեմոնիայի տակ հեղափոխական դասակարգերի ճակատի՝ Միացյալ ճակատի, փոխհարաբերությունների վերաբերյալ․

Աշխարհի կոմունիստները, զինված մեր գաղափարախոսությամբ՝ մարքսիզմ-լենինիզմ-մաոիզմով, որտեղ մաոիզմը կազմում է նոր, երրորդ և բարձրագույն փուլը, ճիշտ այնպես, ինչպես այն սահմանեց նախագահ Գոնսալոն, այսօր ինչպես երեկ և վաղը, ամենաբարձր լավատեսությամբ և անկոտրում հավատով պայքարում են կեղծ առաջնորդների կողմից ռևիզիոնիստական դավաճանությամբ ավերված կոմունիստական կուսակցությունների վերականգնման համար և այնտեղ որտեղ նրանք նախկինում գոյություն չեն ունեցել՝ կոմունիստական կուսակցությունների կազմման համար: Մեր մեծ կարմիր փարոսը կոմունիստական կուսակցություններն են, որոնք պրոլետարական համաշխարհային հեղափոխության կրակի առաջնագծում՝ Պերուում, Թուրքիայում, Հնդկաստանում և Ֆիլիպիններում, բարձր են պահում Ժողովրդական պատերազմի ջահը։ Առանց Կոմունիստական Կուսակցության մենք չենք կարող դասակարգին և ժողովրդին տանել հեղափոխության։ Մեր կուսակցության շնորհիվ, որը մեր գաղափարախոսությունը ստեղծագործաբար կիրառում է կոնկրետ պայմաններին որոնցում մենք գործում ենք, կարող ենք հեղափոխական բռնությամբ և ժողովրդական պատերազմով, վերափոխել աշխարհը, քանդելով հինն ու փտածը և առաջնայնորեն կառուցելով Նորը, կենսական և հզորը։

Մաոիզմով զինված մտքով, ատրճանակը ձեռքին, Կոմունիստական Կուսակցության ղեկավարությամբ պրոլետարիատը կիրականացնի բուրժուազիայի և իր հետ մեկ տեղ բուրժուազիայի բոլոր բյուրոկրատ կապիտալիստ և ֆեոդալ լակեյների գերեզմանափորը լինելու իր պատմական առաքելությունը։

Ահա այն ինչը պետք է արվի։ Լինի դա Մեքսիկոյի հարավի դիմադրության հողերում թե Ֆրանսիայի ըմբոստ արվարձաններում։ Լինի դա Նեպալում Ժողովրդական պատերազմի ճանապարհը վերականգնելու, թե ԱՄՆ-ում Յանկի իմպերիալիզմին իր աղիքների ներսից հարվածելու, լինի դա Ուկրաինայի մարտադաշտերում ռուսական իմպերիալիստական ագրեսիային պարտության մատնելու, թե Չինաստանում սոցիալիզմը վերականգնելու համար։ Մաոիզմի դրոշի տակ իմպերիալիզմի, ռևիզիոնիզմի և միջազգային ռեակցիոներության դեմ պայքարելը ծառայելով համաշխարհային պրոլետարական հեղափոխությանը անհրաժեշտ է, որպեսզի հեղափոխությունն ավելի հզոր կերպով արտահայտվի որպես քաղաքական և պատմական հիմնական հակում, ինչպես որ կա։ Սա է այն ինչ համապատասխանում է հիմնական հակասությանը որի մի կողմում իմպերիալիզմն է իսկ մյուսում ճնշված ազգերը, ըստ մասսաների քանակությանը հեղափոխության մեջ։ Այսօր աշխարհի բնակչության ավելի քան 70%-ն ապրում է ճնշված ազգերում, և այս հսկայական զանգվածի մեծամասնությունը կազմում է գյուղացիությունը։

Ահա թե ինչու մենք՝ տասնչորս երկրներից տասնհինգ մարքսիստ-լենինյան-մաոիստական կուսակցություններ և կազմակերպություններս, անցյալ տարի ստեղծեցինք Միջազգային կոմունիստական լիգան (ՄԿԼ): Միջազգային պրոլետարիատի այս նոր կազմակերպությունով մենք մեծ կարևորության և մեծ նշանակության թռիչք կատարեցինք կոմունիստական ինտերնացիոնալի վերականգնման համար պայքարում։ Մենք սկսել ենք հաղթահարել Միջազգային կոմունիստական շարժման ցրվածությունը մաոիզմի շուրջ ամուր համախմբվելով և ռևիզիոնիզմի, որպես գլխավոր վտանգի, դեմ պայքարելով։

ՄԿԼ-ի հիմնադրումը ավելի քան չորս տասնամյակ տևած հսկայական և բարդ գործընթացի արդյունքն է: Այն չի փակում աշխարհի կոմունիստների միասնության համար պայքարի գործընթացը, դրան հասնելու համար դեռ շատ անելիք կա։ Բոլոր մարքսիստ-լենինիստական-մաոիստական կուսակցություններն ու կազմակերպությունները, որոնք ցանկանում են աշխատել միասնության, ոչ թե պառակտման համար, որոնք կիսում են մաոիզմին աջակցելու, այն պաշտպանելու և կիրառելու, ռևիզիոնիզմի դեմ պայքարելու և համաշխարհային պրոլետարական հեղափոխությանը ծառայելու նպատակները, հրավիրված են միանալու մեր առաքելությանը։ՄԿԼ-ն միջազգային պրոլետարիատի և իմպերիալիզմի կողմից բոլոր շահագործվածների և ճնշվածների պայքարի գործիք է։ Նա մարմնավորում է պրոլետարական ինտերնացիոնալիզմը՝ կոմունիզմի ոգին։ Նա մեզ՝ բոլոր երկրների կոմունիստներիս և հեղափոխականներիս հնարավորություն է տալիս նորից սկսել առաջ գնալ ինչպես մեկ միջազգային բանակ։

ՄԿԼ-ն միջազգային պրոլետարիատի և իմպերիալիզմի կողմից բոլոր շահագործվածների և ճնշվածների պայքարի գործիք է։ Նա մարմնավորում է պրոլետարական ինտերնացիոնալիզմը՝ կոմունիզմի ոգին։ Նա մեզ՝ բոլոր երկրների կոմունիստներիս և հեղափոխականներիս հնարավորություն է տալիս նորից սկսել առաջ գնալ ինչպես մեկ միջազգային բանակ։ Այս տարին կոմունիստների համար ունի հատուկ կարևորություն։ Մենք այս տարի նշում ենք Նախագահ Մաոի ծննդյան 130 ամյակը։ Այս տարի ՄԿԼ-ն և աշխարհի կոմունիստները ունեն որպես պարտականություն Նախագահ Մաոի ծննդյան 130-ամյակի կապակցությամբ լայն քարոզարշավ կազմակերպել զանգվածաբար տարածելով նրա տեսական և գործնական աշխատանքը լայն մասսաների մոտ։ Ահա թե ինչու մենք կոչ ենք անում աշխարհի բոլոր կոմունիստներին, պրոլետարիատին և ճնշված ժողովուրդներին տոնել նրա մեծ և իրապես կենդանի ժառանգությունը՝ բարձրացնելով մարքսիստ-լենինիստ-մաոիստական կարմիր դրոշը ամենաբարձր գագաթին, որպեսզի ռևիզիոնիզմի և օպորտունիզմի բոլոր ձևերի դեմ կենաց-մահու պայքարում ջնջել իմպերիալիզմն ու ռեակցիան աշխարհի երեսից:

Իմպերիալիզմի փլուզման արագացված գործընթացի ընթացքում ավելի ու ավելի զարգացող հեղափոխական իրավիճակով նշանավորված միջազգային կոնտեքստում մենք գտնվում ենք լավ պայմաններում։ Այս մայիսի մեկին մենք կքայլենք ուրախ, դիմակայելով բոլոր մարտահրավերները հին հասարակության պատերը փշրելու բացարձակ վճռականությամբ՝ իմանալով, որ այն դատապարտված է անհետանալու կոմունիստական կուսակցությունների գլխավորած մասսաների ուժով։ Մենք գիտենք, որ համարձակվել պայքարել նշանակում է համարձակվել հաղթել: Ահա ինչու ինչպես ասում է մեր հիմնը, ընկերներ, սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ, միավորվենք։

ԿԵՑՑԵ ՄԱՅԻՍԻ ՄԵԿԸ

ՄԻԱՎՈՐՎԵՆՔ ՄՈԻԶՄԻ ՏԱԿ
ՊՐՈԼԵՏԱՐՆԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ, ՄԻԱՑԵ՛Ք

Միջազգային Կոմունիստական Լիգա

Մայիսի Մեկ 2023թ.